Էստոնիան 2,5-մետրանոց պատնեշ Է կառուցելու Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով
International newsԷստոնիայի ոստիկանության եւ սահմանների պահպանության դեպարտամենտը սահմանային խախտումները կանխելու նպատակով մտադիր Է 2,5 մետր բարձրությամբ պատնեշ կառուցել Ռուսաստանի հետ սահմանի ցամաքային հատվածի երկու երրորդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդել Է Postimees-ը:
Ռուսաստանի հետ Էստոնիայի սահմանն անցնում Է Պսկովի մարզի հետ ցամաքային մասով, ինչպես նաեւ Պսկով եւ Չուդ լճերով, Նարվա գետով:
«Արգելափակոցի վերին եզրաշերտը կուժեղացվի փշալարով: Ցանկապատի ընդհանուր երկարությունը շուրջ 108 կիլոմետր Է: Ի լրումն ցանկապատի ենթադրվում Է տեղակայել արգելափակոց, որը կխոչընդոտի վայրի կենդանիների տեղաշարժը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Սահմանի պահպանման համար օգտագործվում են նաեւ տեսախցիկներ եւ անօդաչու թռչող սարքեր, իսկ Չուդ լճի ջրատարածքում տեղակայված են ավելի քան 600 սահմանային խարսխավոր լողաններ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սահմանի հսկողության տեխնիկական ուժեղացման աշխատանքները կսկսվեն 2018 թվականին, դրանց ընդհանուր արժեքը կկազմի 71 մլն եվրո: