Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները քննարկել են աշխարհի բորսանների իրադրությունը
International newsՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համաշխարհային ֆինանսական շուկայի վիճակը եւ Կորեական թերակղզու իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել Է Ճապոնիայի կառավար ության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
Աբեն եւ Օբաման պայմանավորվել են սերտորեն համագործակցել աշխարհի շուկաներում բաժնետոմսերի արժեքի անկման առնչությամբ, ինչպես նաեւ գոհունակություն են հայտնել Կորեական թերակղզում լարվածության մեղմացման առթիվ, որի շուրջ համաձայնություն Է ձեռք բերվել Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում: Բացի այդ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Օբաման Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագրի շուտափույթ կնքման եւ Ճապոնիայի հետ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման հույս Է հայտնել՝ գլոբալ խնդիրների լուծման համար:
Միեւնույն ժամանակ վարչապետ Աբեն անհանգստություն Է հայտնել այն տեղեկատվության առնչությամբ, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել Է Ճապոնիայի բարձրաստիճան պաշոնյաներին եւ քաղաքական գործիչներին:
«Եթե դա ճիշտ Է, ապա անխուսափելիորեն կխախտի վստահությունը»,- վարչապետի խսքը մեջբերել Է Կիոդո գործակալությունը: