Զիմբաբվեի խորհրդարանում պատգամավորները երգելով փորձել են ընդհատել Մուղաբեի ելույթը
International newsԶիմբաբվեի ազգային խորհրդարանում սուլոցներ են հնչել երկրի նախագահ Ռոբերտ Մուղաբեի ելույթի ընթացքում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
30 րոպես տեւողությամբ ճառը բազմիցս ընդհատվել Է: Մուղաբեի կողմից ճգնաժամից երկրի տնտեսության դուրս գալու ծրագրի հայտարարման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներն սկսել են բողոքի երգեր երգել: Ի պատասխան, նախագահի կողմնակիցներն սկսել են իրենց երգերը՝ փորձելով ձայնակոխ անել ընդդիմախոսներին:
Դիտորդները նշում են, որ ճառի ընթացքում Մուղաբեն անվրդով Է մնացել:
Աֆրիկայի այս երկրում տնտեսական իրադրությունը մնում Է աղետալի: Միայն վերջին յոթ շաբաթվա ընթացքում ավելի քան 20 հազար մարդ Է կորցրել իր աշխատատեղը:
Հունիսի կեսերին Զիմբաբվեի Կենտրոնական բանկն սկսել Է շրջանառությունից՝ գործնականում մինչեւ զրո արժեզրկված ազգային արժույթի՝ վերջնական հանման եւ այն ամերիկյան դոլարներով փոխանակման գործընթացը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: