Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 28 հազարը. ԱՀԿ
International newsԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջին չորս շաբաթվա ընթացքում (հուլիսի 28-ից) Արեւմտյան Աֆրիկայում գրանցել Է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան ութ դեպք եւ վարակման 256 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ժնեւում հրապարակված վիճակագրական տվյ ալները:
Ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում վտանգավոր հիվանդությունից մահացել Է 11 հազար 287 մարդ, վարակվել են 28 հազար բնակիչներ: Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն Է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլայւվ վարակվել Է 20 մարդ եւ մահացել ութ բնակիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP