ԲՀԿ-ն բավարարված է ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքներից
PoliticsՀՀ նախագահի հետ հանդիպմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր դիրքորոշումներն է ներկայացրել ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ: «Մենք մերդիրքորոշումները ու մտահոգություններնեն արտահայտել ՀՀ նորՍահմանադրության նախագծում առկա միշարք դրույթների` խորհրդարանականընտրությունների երկրորդ փուլի,ընտրիչների ինստիտուտի և քննիչհանձնաժողովի վերաբերյալ: Ընդհանուրառմամբ` մենք բավարարված են այսհանդիպման արդյունքներից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում` նշեց ՀՀԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նկատեց, որ ԲՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը հայտնելու է կուսակցության քաղխորհրդի նիստից հետո: «Մենք հայտարարել էինք, որ մեղմել ենք մերդիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, սակայն վերջնական որոշումը կհայտնենք միայն մեր կուսակցության քաղխորհրդի նիստից հետո»,- շեշտեց Մելքումյանը` հավելելով, որ իրենք չեն մասնակցելու սահմանադրական փոփոխությունների դեմ կազմակերպվող «ոչ»-ի շարժմանը:
Նախագահի նստավայրում օգոստոսի 26-ին սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ ՍերժՍարգսյանի հանդիպումները: Հանրապետության նախագահը արդեն հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ)ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վ ահան Բաբայանի և ՎարդանՎարդանյանի հետ: