ԳՖՀ-ի իշխանությունները հավելյալ 500 մլն եվրո են հատկացրել փախստականներին աջակցելու համար
International newsԳՖՀ-ի կառավարությունը լրացուցիչ 500 մլն եվրո Է հատկացրել երկիր ժամանող փախստականներին աջակցելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին հաղորդել Է գերմանական n24 հեռուստաալիքը:
Համապատասխան օրենքն օգոստոսի 26-ին ընդունվել Է նախարարների կաբինետի նիստում: Այսպիսով, 2015 թվականին փախստականների համար հատկացվել են 1 միլիարդ եվրոյի չափով միջոցներ. այդ փողերը կստանան ֆեդերալ երկրամասերը եւ մունիցիպալիտետները, որոնք պարտավոր են զբաղվել փախստականների ընդունմամբ եւ տեղավորմամբ:
Ավելի վաղ ԳՖՀ-ի ՆԳ նախարարությունը հայտարարել Էր, որ մինչեւ տարվա վերջը երկիր կժամանեն մինչեւ 800 հազար փախստականներ, ինչը չորս անգամ ավելի Է, քան 2014 թվականին: Սեպտեմբերի 24-ին Բեռլինում կկայանա խորհրդաժողով՝ երկրամասերի եւ ֆեդերալ կառավարության ղեկավարների մասնակցությամբ, որտեղ պլանավորվում Է քննարկել Գերմանիայում միգրանտների հետ կապված իրադրությունը:
Հունվարից ի վեր Գերմանիայում գրանցվել Է փախստականների բնակավայրերի վրա հարձակումների ավելի քան 200 դեպք, որոնք ԳՖՀ ժամանելուց հետո տեղավորվում են հատուկ ապաստաններում եւ ճամբարներում մինչեւ բնակության իրավունք ստանալու վերաբերյալ հարցման պատասխանն ստանալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP