Մոսուլում ԻՊ-ի բանտից 30 բանտարկյալ է փախուստի դիմել
International newsՄոսուլում «Իսլամական պետության» բանտից հաջողվել է փախուստի դիմել մի քանի տասնյակ մարդկանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ստացված տեղեկությունների համաձայն, բանտը գտնվում է Մոսուլի հրապարակի մերձակայքում, 27 բանտարկյալների հաջողվել է փախուստի դիմել: Նրանց մեծամասնությունը քրդ ական փեշմերգա ուժերի անդամներ են:
Փախուստի դիմածները զինաթափել են պահակներին և փախել անհայտ ուղղությամբ: Ահաբեկիչներն իրենց հերթին սկսել են որոնողական աշխատանքները: Ականատեսների խոսքով, նրանց հաջողվել է գտնել փախուստի դիմածներից հինգին, բացի այդ, մոտ հարյուր բնակիչներ են ձերբակավել փախուստը կազմակերպելու և բանտարկյալներին քողարկելու կասկածանքով:
Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքը` Մոսուլը, ահաբեկիչների ձեռքում է հայտնվել 2014թ-ի ամռանից: Իրաքյան ուժերն ավելի քան մեկ տարի պայքարում են ահաբեկիչների դեմ, սակայն դեռևս երկրի մեկ երրորդ մասը գտնվում է նրանց վերահսկողության տակ:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվա նումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: