Նախագահ Մարգվելաշվիլին եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են դաշինքին Վրաստանի ինտեգրացումը
International newsՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպում է անցկացրել հանրապետություն ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ եւ քննարկել դաշինքին Վրաստանի ինտեգրացման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը վրացի զինծառայողների մասնակցության հարցերը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան է ժամանել օգոստոսի 26-ի երեկոյան: Նա պաշտոնական հանդիպումներ կանցկացնի հանրապետության նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի եւ ԱԳ նախարարի հետ եւ ներկա կգտնվի ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի բացմանը:
«Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը, կողմերը նաեւ կարեւորել են վրացի զինվորականների մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը»,- նշել է պետության ղեկավարի վարչակազմը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: