Սիցիլիայի նեղուցում երեք հազար միգրանտների են փրկել
International newsՍիցիլիայի նեղուցում օգոստոսի 26-ին փրկել են երեք հազար անօրինական միգրանտների: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները հայտնել Է Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը՝ նշելով, որ դա բացարձակ ռեկորդ Է:
Փրկված մակույկներից մեկի նավամբարում հայտնաբերվել Է 50 մարմին: Նախնական տեղեկատվությամբ՝ նրանց մահվան պատճառ Է դարձել շմոլագազով թունավորումը շարժիչի վնասվածքի հետեւանքով:
Ինչպես պարզել Է Իտալիայի ոստիկանությունը, փոխադրողները սովորաբար նավամբարներում փակում են այն միգրանտներին, ովքեր ավելի քիչ են վճարել փոխադրման համար: Նավաբեկության դեպքում նավամբարում գտնվողները ողջ մնալու ամենից քիչ շանսերն ունեն:
Փրկարար գործողություններին մասնակցում են երկրի առափնյա պահպանության կատերները, Իտալիայի ռազմածովային ուժերի նավերը, ինչպես նաեւ Եվրոպայի սահմանների վերահսկողության «Ֆրոնտես» գործակալության «Տրիտոն» առաքելության արտասահմանյան նավերը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, բոլոր փրկվածներին հասցնում են Իտալիայի հարավային նավահանգիստներ, իսկ այնուհետեւ տեղափոխում երկրի տարբեր շրջաններում գտնվող ժամանակավոր ընդունման կենտրոններ: