Բելգիայում պլաստմասսայի թողարկման գործարան Է այրվում
International newsԱրեւելյան Ֆլանդրիայի Նինով բնակավայրում այրվում Է պլաստմասսայի արտադրության ձեռնարկությունը, բռնկումն այնքան մասշտաբային Է, որ հրշեջները որոշել են դադարեցնել կրակի մարումը՝ թույլ տալով, որ շենքն այրվի մինչեւ վերջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Belga գործակալությանը:
Գործարանում հրդեհն առայժմ չպարզված պատճառներով սկսվել Է լույս օգոստոսի 27-ի գիշերը: Նկատի առնելով այն, որ կրակը ՝ճարակել Է թունավոր քիմիական նյութերով հարկաբաժինները, հրշեջները որոշել են բնակչության տարահանում իրականացնել այրվող ձեռնարկությունից հարյուր մետր շառավղով: Մնացած բնակիչներին հանձնարարված Է չբացել տների պատուհանները:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: