ԱՄՆ-ում հրաձգության հետ կապված միջադեպերն ահաբեկչությունից ավելի վտանգավոր են դառնում. Օբամա
International newsՄիացյալ Նահանգներում հրազենի կիրառմամբ միջադեպերը, որոնք հաճախ ավարտվում են մեծաթիվ մարդկային զոհերով, ավելի վտանգավոր են դառնում ահաբեկչական գործողություններից: Օգոստոսի 26-ին այս կարծիքն Է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանելով Վիրջինիայի նահանգում երկու լրագրողների սպանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամեն անգամ, երբ ես լսում եմ նման ողբերգությունների մասին, սիրտս կտոր-կտոր Է լինում»,- ասել Է նա: «Մենք գիտենք, որ մեր երկրում հրաձգության հետ կապված միջադեպերի ընթացքում անհամեմատ ավելի շատ մարդիկ են զոհվում, քան ահաբեկչական գործողություններից»,- նշել Է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:
Տեղական հեռուստաալիքներից մեկի թղթակից 24-ամյա Էլիսոն Փարկերը եւ 27-ամյա Ադամ Ուարդը վաղ առավոտյան ատրճանակով գնդակահարվել են այն պահին, երբ ուղիղ եթերում հարցազրույց Էին վարում Վիրջինիայի Մոնեթա քաղաքի Առեւտրական պալատի ղեկավարի հետ: Կինը վերքեր Է ստացել, հայտնվել Է հիվանդանոցում, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նրանց վրա կրակել Է 41-ամյա աֆրոամերիկացի Վեսթեր Ֆլանագանը, որը երկու տարի առաջ հեռացվել Էր այդ հեռուստաալիքից եւ ոխ Է պահել վերջինիս ղեկավարության ու իր նախկին ծառայակիցների նկատմամբ:
Ֆլանագանը, որը լրագրողների սպանության տեսարանը նկարահանել Է ձեռքի հեռախոսով եւ արյունալի կադրերը զետեղել Համացանցում, ավելի ուշ հրազենով ինքնասպան Է եղել ավտոմեքենայում, երբ նրան հետապնդում Էր ոստիկանությունը: Վիրջինիայում իրականացրած հրաձգությունից անմիջապես հետո Ֆլանագանն ABC հեռուստաընկերություն Է ուղարկել 23-Էջանոց հայտարարություն, որում հասկանալ Է տվել, որ որոշել Է վրեժ լուծել վերջերս Չառլսթոն քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) թխամորթ քաղաքացիների սպանության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: