Yerevan, 28.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


15 հայտնի, բայց տգեղ տղամարդիկ, ում սակայն պաշտում են կանայք (լուսանկարներ)

Blognews.am-ը գրում է.

Ա՜խ, նրանք հրաշագեղ են: Չնայած նրանք սարսափելի են, ինչպես մահացու մեղքը, բայց կանայք սիրում են նրանց ոչ իրենց արտաքինի համար:

15. Հյու Լորի

Հյուին բոլորը սիրեցին բժիշկ Հաուսի դերի համար իհարկե: Ավելի ճիշտ՝ սիրեցին բժշկին, իսկ հետո նոր հենց Հյուին: Ու դա շատ տարօրինակ է, որովհետև նման արտաքինով մի բան էլ ագրեսիվ սոցիոպատ լինելը չափից դուրս է: Երևում է, որ «մինուսը մինուսի հետ է տալիս պլյուս»: Հավանաբար դրա համար էլ Լորիին ոչ ոք չէր պաշտում, երբ նա խաղում էր կատակերգական դերեր:

14. Բենեդիկտ Քամբերբետչ

Անգամ կատակ կա, թե ինչպես են Քամբերբետչին շփոթել պանրի հետ: Ի դեպ, դա միայն ազգանվանը չի, որ վերաբերում է, որովհետև դերասանն իրոք ինչ-որ կաթնամթերք է հիշեցնում կամ էլ սատկած դաշտամկան, բայց, գրողը տանի, ի՞նչ էական է այդ ամենը, եթե նա հանճար է:

13. Սերժ Գենսբուրգ

4 ամուսնություն, բազմաթիվ սիրուհիներ ու երկրպագուհիների անհավանական քանակ: Բայց ինչպե՞ս: Մենք չգիտենք, ու եթե դուք հասկանում եք դրա պատճառները, ապա կիսվեք մեզ հետ:

12. Էդրիան Բրոուդի

Երկարաքիթ «բոյլուխ»՝ ողբով լցված աչքերով: Հավանաբար նրա նկատմամբ երկրպագուհիների իռացիոնալ սիրու պատճառը հենց այդ տխուր շան հայացքն է, որը Բրոուդիին միշտ այնքան դժբախտ տեսք է տալիս, որ անհնար է նրան չսիրելը:

11. Դենի Տրեխո

Դենի Տրեխոյի բոլոր հերոսները սովորական մեքսիկացի տղերք են՝ աթոռի ինտելեկտուալ մակարդակով: Բայց ի՜նչ զիլ տիպն է նա, խելագարվել կարելի է. դաջվածքներ, մոտոցիկլետներ, մաչետե… Ու նա իրական կյանքում էլ է այդպիսին, ահա թե ինչում է նրա հմայքի գաղտնիքը:

10. Միկի Ռուրկ

Ժամանակին ծառերը բարձր էին, պաղպաղակը՝ համեղ, իսկ Միկի Ռուրկն այնքան գեղեցիկ էր, որ անհնար էր նրանից աչք կտրել: Դրանից հետո ամեն բան կտրուկ փոխվեց, բայց ուրախացնում է, որ աշխարհում դեռևս կան բաներ, որոնք անփոփոխ են մնացել: Օրինակ՝ Միկիի խարիզման: Ու ի՞նչ կարևոր է, թե ինչ տեսք ունի նա հիմա: Նա սքանչելի է և վերջ:

9. Ժերար Դեպարդյե

Իսկ այ միսյե Դեպարդյեն երիտասարդ տարիքում էլ չէր կարող պարծենալ գրավիչ արտաքինով: Դե իսկ տարիքի հետ նա վերածվեց իր իսկ ծաղրանկարին, ու դա լավ է, որովհետև եթե առաջ նա պարզապես պուպուշ էր, ապա հիմա պուպուշ ու զվարճալի է: Մի-մի-մի:

8. Վենսան Կասել

Ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում է, թե երբ են Կասելի վրա պոզեր, պոչ ու սմբակներ բուսնելու: Ահա ձեզ մի դաս, սիրելի՛ երեխաներ. վախեցեք ձեր ցանկություններից, դրանք իրականանում են: Վենսանը փոքր ժամանակ այնքան շատ էր ուզում դիվային տեսք ունենալ, որ իսկական սատանայի նմանվեց: Համենայն դեպս, նրա դեմքը սատանայական է… Ու դրանում ինչ-որ բան կա:

7. Քրիստոֆեր Ուոկեն

Պարոն Ուոկենը ոչ ոքի էլ չի վերածվել, նա պարզապես ծնվել է այսպիսին: Համենայն դեպս, մենք հիշում ենք այն ժամանակները, երբ նա բավականին գրավիչ էր, միայն թե մեծ արևային ակնոցներով ու երբ բերանը փակ էր, որովհետև այդ սպիտակավուն աչքերն ու շնաձկան ժպիտը սարսափեցնում էին մեզ, դեռ երբ մանկապարտեզ էինք հաճախում: Հետո մենք մեծացանք ու սկսեցինք սիրել սարսափելը, որովհետև դա թարմացնում է:

6. Խավիեր Բարդեմ

Բարդեմը հիշեցնում է «Գեղեցկուհին ու հրեշը» մուլտֆիլմի հրեշին. արտաքուստ՝ սարսափելի, իսկ ներքուստ՝ սքանչելի: Խավիերի աչքերը բարի են, հաստատ, իսկ այ նրա ռնգերից պետք է հեռու մնալ: Ձեզ երբևիցե հոտոտե՞լ է մեծ շունը: Դա նման է նրան, ասես կողքիդ թույլ աշխատող փոշեկուլ լինի: Ու Բարդեմն ինչ-որ նման բան է հիշեցնում: Նա հրեշ է, իսկ կանայք սիրում են հրեշների և նույնիսկ պաշտում են դրանց:

5. Մարկ Էնթոնի

Մի տեսակ սարսուռ առաջացնող տիպ է, բայց մենք կարծես թե հասկանում ենք, թե ինչու գեղեցկուհի Ջեյ Լոն ամուսնացավ նրա հետ: Ոմանք սիրում են «գրպանային տղամարդկանց»: Մենք՝ ևս, ու գուցե մենք էլ դեմ չլինեինք ունենալ սեփական վարժեցված թզուկի:

4. Թիմ Ռոտ

Թիմ Ռոտը զարմանալի մարդ է, որովհետև կարող է խաղալ ցանկացած դեր: Իրոք, չկա այդպիսի մի դերը, որը չհամապատասխանի նրան: Հենց այս առեղծվածայնության համար էլ կանայք սիրում են նրան, որովհետև նա կարողանում է այդքան տարբեր կերպարներ մարմնավորել: Իսկ այ թե ուր է կորչում նրա տարօրինակ դեմքն այդ ընթացքում՝ դարի գաղտնիքն է:

3. Դենիել Քրեյգ

Ահա՛, բռնվեցի՜ք: Բոլորն էլ նայել են գերմանական պոռնոֆիլմեր ու երազել սեքսուալ սանտեխնիկի մասին: Դե ինչ երազել եք, այն էլ ստացել եք. ահա նա՝ սեքսուալություն ճառագող Դենիելը, ով, անկեղծ ասած, դասական սանտեխնիկի դեմք ունի:

2. Ալան Ռիկման

«Լսի՛ր Մետատրոնին, Ամենազորի ազդարարին ու Աստծո ձայնին»… «Դոգմա» ֆիլմի ստեղծողները դերասանին վստահեցին հրեշտակի դերը, որովհետև որոշեցին, որ եթե Աստված ունի ձայն, ապա այն պետք է նման լինի Ալան Ռիկմանի ձայնին: Նրա ֆիլմերը դուբլյաժով նայելը հանցագործություն է, միայն սուբտիտրեր: Բացի դրանից, Ռիկմանը նույն Սնեյպն է՝ Սևերուս Սնեյպը: Էլ ի՞նչ ավելացնել: Միայն մեկ բան. մենք թքած ունենք, որ Ալան Ռիկմանը նման է ծեր առնետի, որովհետև նա հանճար է՝ Սևերուսն է և վերջ:

1. Ադրիանո Չելենտանո

Պատվավոր առաջին հորիզոնականն ու ամենասարսափելի սեքսի-մաչոյի կոչումը տրվում է սիրելի Ադրիանոյին: Նախ՝ նա իսկապես ամենատգեղն է այս ցուցակում, երկրորդն էլ՝ նա առհասարակ ամենա-ամենան է. ամենատաղանդավորը, ամենասեքսուալը, ամենապուպուշը, ամենա… Համ էլ մենք սիրում ենք նրան դեռ օրորոցային տարիքից ու չենք դադարի սիրել նրան երբեք, որովհետև մեր մայրիկներն էլ էին սիրում նրան, ու հավանաբար նրան դեռ կսիրեն մեր աղջիկները: Նա հիասքանչ է:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead