Հունաստանի կառավարությունն առաջին անգամ կին Է գլխավորել
International newsՀունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը երկրի Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկա Տանու-Խրեստոֆիլուին նշանակել Է երկրի վարչապետի պաշտոնակատար եւ հանձնարարել նրան՝ կազմելու երկրի ժամանակավոր կառավարություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Տանու-Խրեստոֆիլուն կդառնա Հունաստանի կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցրած առաջին կինը: Նրա երդմնատվությունը տեղի Է ունենալու օգոստոսի 28-ին:
Սահմանադրության համաձայն՝ կառավարության պաշտոնաթողության դեպքում Գերագույն դատարանի ղեկավարը զբաղեցնում Է վարչապետի պաշտոնը մինչեւ հերթական ընտրությունները:
Օգոստոսի 20-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է իր պաշտոնը թողնելու մտադրության մասին: Նա հավելել Է, որ այդ կերպ փորձելու Է արագացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Դրանք նաշանակված են սեպտեմբերի 20-ին: