Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՍՊԾ գործակալությունը ձեռք կբերի 6 նորագույն սեյսմիկ կայան

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել ամառային արձակուրդներից հետո առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արմեն Երիցյանի հանձնարարականով համապատասխան աշխատանքներ են տարվում սեպտեմբերին անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ, որին մասնակցելու են ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինները:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Սերգեյ Ազարյանը զեկուցել է նաև ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում անցկացվող վարժանքի մասին։ ՏԿԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմերը հայտ են ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին` արտաքին որակավորում անցնելու համար, ինչը թույլ կտա մասնակցել միջազգային փրկարարական աշխատանքներին:

«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնել է նաև ֆրանսիացի գործընկերների հետ արդյունավետ համագործակցության և սպասվող խոշոր ձեռքբերումների մասին: Գործակալությունն առաջիկայում ձեռք կբերի 6 նորագույն սեյսմիկ կայան:

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձել օգոստոսին գրանցված ջերմաստիճանին: Ծառայության պետը հայտնել է մարզերում կազմակերված ագրոսպասարկման սեմինարների դրական արձագանքների մասին, որոնց մասնակցել են համայնքապետեր և ֆերմերներ: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է օգոստոսին հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նշվա ծ ժամանակահատվածում հանրապետության տարածքում դիտվել են կարկտավտանգ ամպեր, գործել է 90 հակակարկտային կայան, իրականցվել է մոտ 17.400 կրակոց:

Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրել է ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Ծառայության պետը փաստել է, որ պահպանվում է հայցերի դրական պատասխանների տոկոսային աճը: 

ՀՀ ՏԿԱԻՆ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնել է, որ ավարտվել են ազդարարման համակարգի պիլոտային ծրագրի աշխատանքները և ներկայացրել է ՀՀ ազդարարման համակարգի ներդրման ծրագիրը: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանը զեկուցել է 2015-2016թթ. ուսումնական տարվա ընդունելության քննությունների անցկացման մասին: Այս տարի գրանցվել են ընդունելության բավական բարձր ցուցանիշներ:

ՃԿՊԱ պրոռեկտոր Կ. Ոսկանյանը զեկուցել է «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքում ակադեմիայի ուսանողների մասնակցության և ձեռքբերումների մասին: Բարձր ցուցանիշներ են գրանցվել հատկապես ինտելեկտուալ և գեղարվեստական մրցույթներում: ՏԿԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լ. Մելիքյանը զեկուցել է նախարարության ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաների հանգստի կազմակերպման մասին: Այս ամռանը, ինչպես և նախորդ տարի, 132 երեխա ամառային հանգստից 10 օր անցկացրել է Լոռու «Գուգարք» ճամբարում: Լ. Մելիքյանի փոխանցմամբ՝ երեխաները հետաքրքիր և հագեցած օրեր են ունեցել: Ճամբարում կազմակերպվել են գեղարվեստական և սպորտային տարբեր միջոցառումներ, իսկ Լոռու մարզի փրկարար վարչության և «ՍՊԾ» գործակալության աշխատակիցները դասընթացներ են անցկացրել ու կազմակերպել ուսումնավարժանքներ: Երեխաների ծնողներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՏԿԱԻ նախարարությանն ու արհմիութենական կազմակերպությանը` իրենց զավակներին նման տոն պարգևելու համար:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին: 

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'