Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 1-ին
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարականով հերթական խորհրդարանական ընտրություններն այդ երկրում տեղի կունենան 2015 թվականի նոյեմբերի 1-ին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը:
Ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ին Թուրքիայում էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: