ՍԻՌԻԶԱ կուսակցությունը կորցնում Է ժողովրդականությունը Հունաստանում
International newsՀունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ՍԻՌԻԶԱ ձախ արմատականների կուսակցությունը կորցնում Է ժողովրդականությունը. առաջիկա ընտրություններում նա սուր պայքար Է մղելու աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա»-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի համազգային հարցման տ վյալները, որն անցկացրել Է հունական «Խմբագիրների թերթ»-ը:
Ցիպրասի պաշտոնաթողությունից հետո Հունաստանում սեպտեմբերին նշանակված են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ:
ProRata ընկերության կողմից անցկացված հարցման տվյալների համաձայն՝ ընտրություններում ՍԻՌԻԶԱ-ն կարող Է հավաքել ձայների 23 տոկոսը, «Նոր դեմոկրատիա»-ն՝ 19,5 տոկոսը: Նախքան Ցիպրասի կառավարության կողմից օգնության երրորդ ծրագրի վերաբերյալ հուշագրի ստորագրումը, ՍԻՌԻԶԱ-ն աջ կենտրոնամետներից առաջ Էր անցել 16-20 տոկոսային կետով: Հունվարի 25-ի ընտրություններում ՍԻՌԻԶԱ-ն հավաքել Էր ձայների 36 տոկոսը:
Հարցման համաձայն՝ ժողովրդականությամբ երրորդը 6,5 տոկոսով դարձել Է ծայրահեղ աջ «Ոսկե արշալույս»-ը, որը որպես հանցավոր կազմակերպություն ճանաչելու մասին գործն այժմ լսվում Է դատարանում:
Խորհրդարան կանցնի նոր կուսակցությունը, որն ստեղծել Է ՍԻՌԻԶԱ-ից անջատված ձախ թեւը՝ Պանայոտիս Լաֆազանիսի գլխավորությամբ: Նա ստացել Է ձայների 3,5 տոկոսը: 3 տոկոսի սահմանագիծը չեն հաղթահարում կոալիցիայի գծով Ցիպրասի դաշնակիցները՝ Պանոս Կամենոսի «Անկախ հույներ»-ը, որոնք հարցման ժամանակ ստացել են մասնակիցների ընդամենը 2 տոկոսի աջակցությունը:
5 տոկոս ձայներով խորհրդարան են անցնում Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը, աջ կենտրոնամետ ՊԱՍՕԿ-ը (4,5 տոկոս), «Պոտամի»-ն («Գետ», 4 տոկոս): Շուրջ 3 տոկոս կհավաքի Վասիլիս Լեւենտիսի Կենտրոնների միությունը:
Ուշագրավ Է, որ հարցվածների 25,5 տոկոսը դեռ չի կողմնորոշվել:
Հարցման տվյալների համաձայն՝ ՍԻՌԻԶԱ-ն չի կարողանա ինքնուրույն կառավարություն ձեւավորել, մինչդեռ Ցիպրասը հայտարարել Է, որ չի պատրաստվում կոալիցիա կազմել ՆԴ-ի, ՊԱՍՕԿ-ի եւ «Պոտամի»-ի հետ: Այսպիսով, նա կարող Է առանց դաշնակիցների մնալ խորհրդարանում, քանի որ խորհրդարան անցնող մյուս կուսակցություններն իրենք մտադիր չեն դաշինք կազմել Ցիպրասի հետ:
Ցիպրասն շտապում Է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել այն բանի կապակցությամբ, որ սեպտեմբերին եւ հոկտեմբերին երրորդ հուշագրով նախատեսված խիստ խնայողության միջոցառումները կարող են Էլ ավելի կրճատել իր ընտրազանգվածի աջակցությունը: Ընդսմին Ցիպրասի կաբինետի հրաժարականի մասին հայտարարությունից անմիջապես հետո անցկացված հարցման համաձայն՝ ՍԻՌԻԶԱ-ի եւ ՆԴ-ի միջեւ տարբերությունն Էլ ավելի քիչ Է՝ 2-3 տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: