«Բորուսիա»-ն ցանկություն է հայտնել Ադրբեջան մեկնել ամբողջական կազմով
SportԱդրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Զաուր Ազիզովը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո իրենք գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի ղեկավարությանը տեղյակ են պահել, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խնդիրներ ունենալ Ադրբեջան ժամանելու դեպքում: Գերմանական ակ ումբն իր հերթին ցանկություն է հայտնել Ադրբեջան մեկնել ամբողջական կազմով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Azerisport-ի հետ զրույցում Ազիզովը նշել է, որ տվյալ դեպքում ակումբի դիրքորոշումն այնքան էլ կարևոր չէ:
«Ադրբեջանի Հանրապետությունն ունի իր օրենքները, որոնց պետք է հետևեն բոլորը: Պետական մարմինները կլուծեն այս հարցը: Ինչպես նրանք կորոշեն, այնպես էլ մենք կանենք: Վիճակահանությունից հետո մենք դորտմունդյան ակումբին տեղյակ ենք պահել մեր երկրի օրենքների մասին: Նրանք մեզ ասել են, որ այդ հարցն ակումբի ներսում կքննարկեն, սակայն, իհարկե, ցանկություն են հայտնել Ադրբեջան ժամանել ամբողջական կազմով»,- ասել է նա: