Գերմանիա ժամանած փախստականների հոսքը մեկ տարում քառակի ավելացել է. նախարար
International newsԳԴՀ ժամանած փախստականների թիվը անցած տարվա համեմատ քառակի ավելացել է, Euronews հեռուստացույցին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
«Միայն հուլիսին Գերմանիա է ժամանել 83 հազար փախստական, օգոստոսի ընթացքում ժամանածների թիվը 90-100 հազարի սահմանում է: Միայն անցած շաբաթ 25 հազար մարդ է եկել: Սա չափազանց շատ է»,-նշել է նախարարը, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով՝ սա խոշորագույն խնդիր է դարձել նույնիսկ «Գերմանիայի նման լավ կազմակերպված ու հարուստ երկրում»: Նա վստահ է, որ խնդրի լուծումը պետք է գտնվի թե ազգային, թե ԵՄ մակարդակում:
ԵՄ մակարդակում պետք է նախեւառաջ մշակվեն բոլոր երկրների վրա փախստականների բաշխման քվոտաներ, քանի որ Գերմանիան ի վիճակի չէ իր տարածքում շատ մեծ քանակության փախստականներ ընդունել: