Սպարտակ-Անժի. Մովսիսյանը եւ Մկրտչյանը պայքարելու են միմյանց դեմ
SportՌուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» ընդունելու է Մախաչկալայի «Անժիին»: Հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 20:30-ին:
Մոսկովյան թիմի մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, կիսապաշտպան Արազ Օզբիլիսը պահեստայինների թվում է: «Անժիի» կազմում առաջին րոպեներից խաղին մասնակցելու է կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: