Թուրքիայի օդուժն առաջին անգամ մասնակցել է Սիրիայում ԻՊ-ի դեմ կոալիցիոն գործողություններին
International newsԹուրքական ռազմական օդանավերը ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում ուրբաթ առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերի ուղղությամբ: INTERFAX-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի` շաբաթ տարածած հաղորդագրության մեջ:
«Երեկ մեր ռազմական ինքնաթիռները սկսել են կոալիցիայի հետ համատեղ օդային գործողություններն` ընդդեմ Սիրիայում ԻՊ-ի թիրախների, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգության համար», - ասվում է փաստաթղթում:
Թուրքական ավիացիան Սիրիայում ԻՊ-ի դիրքերին առաջին հարվածներն է հասցրել հուլիսի վերջին, սակայն երկրի իշխանությունները ընդգծում էին, որ դա ինքնուրույն են արել և ոչ թե ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում: