Թուրքիայում քրդերի և ոստիկանների միջև բախումների հետևանքով 5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել
International newsԹուրքիայի իշխանություններն ու լրատվամիջոցները հաղորդում են երկրի հարավ-արևելքում թուրքական ոստիկանության և քուրդ ապստամբների միջև տեղի ունեցած 3 բախման մասին, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել, 24-ը` վիրավորվել:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը` վկայակոչելով երկրի պաշտոնական իշխանություններին, ապստամբները հարձակում են գործել կառավարական շենքի վրա:
Վերջիններս ձեռքի հակատանկային նռնակներ են կիրառել: Պայթյունի հետևանքով երկու արմատական և մեկ ոստիկան է զոհվել:
Հիվանդանոցի մոտ տեղի ունեցած մեկ այլ հարձակման հետևանքով երկու ոստիկան է զոհվել: Բացի այդ, 24 մարդ վնասվածքներ է ստացել ավտոբուսի պայթյունի ժամանակ: