Հազարավոր ճապոնացիների պահանջում են պահպանել երկրի պացիֆիստական սահմանադրությունը
International newsՏոկիոյում հազարավոր մարդիկ են հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց՝ իրենց դժգոհությունը հայտնելու երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հետ կապված, ըստ որի Ճապոնիան վերադարձնում է երկրի սահմաններից դուրս ակտիվ ռազմական գործողություններ իրականացնելու իրավունքը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով BBC-ն։
Հավաքվածներն իրենց անվստահությունն են հայտնել վարչապետ Սինձո Աբեի բարեփոխումների կուրսին եւ պահանջում են պահպանել երկրի պացիֆիստական սահմանադրությունը։
Դեռեւս ցույցը ցրելու ոչ մի գործողություն չի ձեռնարկվել։ Ոստիկանները դիմում են մարդկանց՝ խնդրելով կուտակումներ չառաջացնել ու չխանգարել երթեւեկությանը։