Վալենսիան հայտնել է Մոնակոյից թունիսցի պաշտպան Այմեն Աբդենուրին ձեռք բերելու մասին
SportԻսպանական «Վալենսիան» պաշտոնական կայքում հայտնել է «Մոնակոյից» թունիսցի պաշտպան Այմեն Աբդենուրին ձեռք բերելու մասին։ Նրա հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:
«Վալենսիան» մեծ ակումբ է, եւ ոչ մի կասկած չունեի այդ տրանսֆերի վերաբերյալ։ Երջանիկ եմ լինել այսպիսի նախագծի մասնիկ եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Վալենսիայի» ղեկավարությանը։
Ամեն ինչ կանեմ, որպեսզի հաջող մրցաշրջան անցկացնեմ նոր թիմակիցներիս հետ։ Շատ ուրախ եմ տեղափոխվել աշխարհի լավագույն առաջնություն»,- ասել է Աբդենուրը։