Թուրքիայում առևանգել են իշխող կուսակցության անդամին
International news
Թուրքիայի Թունջելի նահանգում զինված մարդիկ առևանգել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Սուլեյմանա Ջանփոլատին, հայտնում է trend.az-ը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը:
Համաձայն տեղեկության՝ զինված անձինք փակել են ավտոմեքենայի ճանապարհը, որում եղել է Սուլեյմանա Ջանփոլատը, բռնի ուժով նրան դուրս են բերել մեքենայից և տարել անհայտ ուղղությամբ:
Գործակալությունը նշում է, որ վերջին ամսվա ընթացքում Թուրքիայում աճել է պետական, այդ թվում՝ ռազմական օբյեկտների վրա հարձակումների թիվը: