Դե Բրյույնեն բուժզննում է անցել Մանչեսթեր Սիթիում
Sporttert.am-ը գրում է.
Գերմանական «Վոլֆսբուրգի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրյույնեն բուժզննում է անցել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։
«Manchester Evening News»-ի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստին լուսանկարել են անգլիական կլինիկաներից մեկից դուրս գալիս։ Բելգիացու տրանսֆերի մասին կարող է հաղորդվել օգոստոսի 30-ին։ Գործարքը գնահատվում է 70-80 մլն եվրո, ինչը ռեկորդային կլինի «քաղաքայինների» համար։
«Վոլֆսբուրգում» նույնպես հաստատել են Դե Բրյույնեի տրանսֆերը։