Ռուսաստանում կենդանաբանական այգի է հեղեղվել (լուսանկարներ)
International newstert.am-ը գրում է.
Ռուսաստանի Ուսուրիյսկ քաղաքում կենդանաբանական այգի է հեղեղվել:
«Դոժդ» հեռուստաընկերությունը ահազանգում է, որ հեղեղման հետևանքով «Կանաչ կղզի» այգու էգ արջը սատկել է, այլ կենդանիներ ջրի մեջ մնացել` իրենց վանդակներում փակված:
Մի շարք ոչ խոշոր կենդանիների հաջողվել է տեղափոխել մեկ այլ այգի: Հայտնի է, որ ավելի վաղ այգու ղեկավարությունը հրաժարվել է տարհանում իրականացնելու առաջարկից:
Հեղեղման պատճառը Գոնի թայֆունն է, ինչի հետևանքով հեղղվել են քաղաքի մի շարք հատվածներ: Տուժել է նաև Պրիմորյեի երկրամասի մեկ այլ` «Չուդեսնի» կենդանաբանական այգին:




