Մայնցի ֆուտբոլիստը տեղափոխվում է Դորտմունդի Բորուսիա
Sporttert.am-ը գրում է.
«Մայնցի» պաշտպան Պակ Չժու Հոն կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է Sport1.de-ն:
Հարավկորեացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «ռուրյան» ակումբը 3,5 միլիոն եվրո կվճարի:
Արդեն այսօր 28-ամյա Հոն, ով հիմնականում գործում է պաշտպանության ձախ եզրում, բուժզննում կանցնի Դորտմունդում և «Բորուսիայի» հետ պայմանագիր կստորագրի:
Նշենք, որ կորեացին «Մայնցում» էր հանդես գալիս 2013 թվականից: Գերմանիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել է 16 խաղի: