Բայերն ամբողջ խաղի ընթացքում մի պահ ուներ. Գվարդիոլա
Sporttert.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Լեւերկուզենի «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակի մասին Բունդեսլիգայի երրորդ տուրում (3:0):
«Իհարկե, անչափ գոհ եմ։ Հանդես էինք գալիս մեծ մրցակցի հետ։ Դիտում եմ Ռոջեր Շմիդտի թիմի գրեթե բոլոր հանդիպումները։ Նրանք ամեն խաղում 5-10 պահ են ստեղծում։ Սակայն այսօր ընդամենը մի պահ էր՝ Չալհանօղլուի տուգանային հարվածը։ Այնուամենայնիվ, պետք է բարելավենք վերջին փոխանցում։
Հույս ունեմ, որ ֆուտբոլիստները հավաքականներից կվերադառնան առանց վնասվածքների»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։