Ձերբակալել ենք Պուտինին, սակայն ցավոք ոչ այն Պուտինին. Արսեն Ավակովը գրառում է արել
International newstert.am-ը գրում է.
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook սոցիակական ցանցի իր էջում հայտնել է «Պուտինին, սակայն ոչ այն Պուտինին» ձերբակալելու մասին:
Նախարար Ավակովը մասնավորապես հետևյալ գրառումն է արել. «ԲՌՆԵԼ ԵՆՔ ՊՈՒՏԻՆԻՆ: Օդեսայում ՆԳՆ-ի ներքին անվտանգության ծառայությունը բռնել է միլիցիոների` Պուտին ազգանունով մի մանր կաշառակերի: Տեղամասայինի: Շաուրմայի կետից վերցրած 1200 գրիվնա կաշառքի համար...
Էխ, գիտեմ, թե ձեր սրտերը ոնց բաբախեցին այս գրառման առաջին բառերից: Սակայն առայժմ Պուտինն այն չէ... Առայժմ»:
Գրառումը մեծ արձագանք է գտել Ավակովի հետևորդ օգտատերերի շրջանում: