Լեսթեր Սիթին 5 մլն ֆունտ կառաջարկի Բավարիայի պաշտպանի համար
Sporttert.am-ը գրում է.
Անգլիական «Լեսթեր Սիթին» պատրաստվում է 5 մլն ֆունտ ստերլինգ առաջարկել Մյունխենի «Բավարիայի» բրազիլացի պաշտպան Դանթեի համար, ինչի մասին տեղեկացնում է «Mirror»-ը։
Նախորդ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը մյունխենցիների կազմում մասնակցել է 39 հանդիպման։
Նշենք, որ Անգլիայի առաջնության 4-րդ տուրից հետո «Լեսթեր Սիթին» վաստակել է 8 միավոր եւ զբաղեցնում է չորրորդ տեղը։