Վրաստանում կենդանիների պաշտպանները փորձել են ազատ արձակել դելֆինարիումի կենդանիներին
International newstert.am-ը գրում է.
Մի խումբ երիտասարդներ ներխուժել են Բաթումիի դելֆինարիում և կռվի բռնել անվտանգության աշխատակիցների հետ:
«Գազետա»-ի փոխանցմամբ ակտիվիստները եղել են կենդանիների իրավունքների պաշտպաններ և փորձել են ազատ արձակել դելֆինարիումում պահվող կենդանիներին:
Սկսված բախման հետևանքով մի քանի մարդ է տուժել:
ԶԼՄ-ները հայտնում են, որ 6 տղամարդիկ ագրեսիվ պահվածքով ու կարգախոսներով՝ դելֆինարիումի ղեկավարությունից պահանջել են «դելֆիններին ազատ արձակել բանտից»:
Վրաստանի ՆԳՆ-ն այս միջադեպի բերումով հետաքննություն է սկսել: