ԻՊ-ն սպառնացել է Սիրիայում օդային հարձակումներին միացած Թուրքիային
International newsՍիրիայում եւ Իրաքում «խալիֆայության» համար պայքարող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը հերթական անգամ սպառնացել է Թուրքիային եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԻՊ-ի թուրքերենով հրապարակվող կայքը գրել է, որ այն բանից հետո, երբ Անկարան հայտարարեց, որ միացել է ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային, «Թուրքիայի ձեռքով արվող ամեն բան շրջվելու է իր դեմ»:
«Անհավատ, միջազգային ուժերի ձեռքում խաղալիք Էրդողանը 2014 թվականին օգնել է ԱՄՆ-ին` Քոբանիում մեզ շրջապատման մեջ գցելու գործում: Էրդողանը բացել է իր օդանավակայանները մեզ վրա ԱՄՆ-ի հարվածների համար: Ալլահը կօգնի մեզ բոլորիդ իսլամական հողերից քշելու համար: Ինչպես Իրաքում եղավ, այսօր Սիրիայում եւս Թուրքիայի գործողությունները կշրջվեն իր դեմ», -նշված է ԻՊ-ի կայքում: