ՀՀ երիտասարդական ընտրանին արդեն նախապատրաստվում է Ռումինիայի դեմ խաղին
SportՍեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկ անների հավաքականն այսօրվանից սկսեց մարզական հավաքը, որը կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Հավաքականը հանգրվանել է «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստների:
Դարպասապահներ
Անատոլի Այվազով «Փյունիկ»
Գրիգոր Մակարյան «Բանանց»
Արտյոմ Կարապետյան «Միկա»
Պաշտպաններ
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»
Վասպուրակ Մինասյան «Փյունիկ»
Հովհաննես Ներսիսյան «Փյունիկ»
Արամ Շախնազարյան «Բանանց»
Արմեն Մանուչարյան «Բանանց»
Աղավարդ Պետրոսյան «Բանանց»
Իվան Մամախանով «Տորպեդո» (
Կիսապաշտպաններ
Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Սարգիս Շահինյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան «Շիրակ»
Կարեն Հարությունյան «Բանանց»
Նաիրի Մինասյան «Բանանց»
Աղվան Պապիկյան «ԳԿՍ Բելխատով»
Շանթ Բեդրոսյան «Դե Գրաֆսհապ» (
Հարձակվողներ
Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Բանանց»
Արթուր Միրանյան «Վարդար» (ՆՀՀ
Դավիթ Արշակյան «Տրակայ» (
Ավելացնենք, որ սեպտեմբերի 7-ին կանանալիք Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպմանը չմասնակցելու դեպքում Հայաստանի Մ-21 հավաքականին կարող է միանալ նաև Արտյոմ Սիմոնյանը: Աղվան Պապիկյանը և Իվան Մամախանովը հավաքականին կմիանան սեպտեմբերի 1-ին: