Կիեւում ձերբակալվել են բողոքի ակցիայի շուրջ 30 մասնակիցներ. Արսեն Ավագով
International newsԻրավապահները ձերբակալել են Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ակցիայի շուրջ 30 մասնակիցների, որի ընթացքում տեղի են ունեցել բախումներ եւ պայթյուններ:
Այդ մասին հայտնել Է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը: «Ռադայի մոտ շուրջ 90 մարդ Է վիրավորվել, մի քանիսի վիճակ ը ծանր Է: Դա «Սվոբոդա» կուսակցության մարզաշապիկներով մարդկանց կողմից նետված մի քանի պայթուցիկ սարքերի հետեւանքն Է, որոնք Ազգային գվարդիայի հետ ծեծկռտուք Էին սարքել Գերագույն ռադայի մոտ: Հետաքննությունն ու պատիժն անխուսափելի են: Արդեն ձերբակալված Է շուրջ 30 մարդ: Կլինեն նոր ձերբակալություններ: Նռնակ նետողը բռնված Է. նրանից նռնակներ են առգրավվել, այդ թվում՝ առավելագույն խոցման Ֆ1 նռնակ»,-գրել Է նա Facebook-ում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխությունների ընդունման ավելի քան 3 հազար հակառակորդներ պիկետել Էին երկրի խորհրդարանի շենքը, որտեղ քվեարկություն Էր ընթանում փոփոխությունների նախագծի շուրջ: Այնուհետեւ բողոքողների բազմությունից ինչ-որ մեկը մարտական նռնակ Է նետել խորհրդարանի շենքի շուրջը կանգնած միլիցիոներների վրա:
Ըստ որոշ տվյալների՝ անկարգությունների ընթացքում վիրավորվել են շուրջ հարյուր իրավապահներ: ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ միլիցիոներներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայում եւ նրա պատերի մոտ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ օգոստոսի 31-ին հանդես կգա ուկրաինական ժողովրդին հղված հեռուստաուղերձով: Այդ մասին Facebook-ի իր Էջում գրել Է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն: