Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հասմիկ Պողոսյանը Սիսիանի մշակութային օջախներում քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները

Culture

Սիսիան քաղաքում մշակութային հաստատությունների պահպանման հիմնախնդիրները գլխավորապես կապված են կառույցների հիմնանորոգման և սոցիալական հարցերի հետ:

Օգոստոսի 31-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ եղավ Սիսիանի մշակութային տարբեր օջախներում, քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:

Առաջին կանգառը 95 տարվա պատմություն ունեցող քաղաքային գրադարանն էր, որի ֆոնդը կազմում է 155 հազար 387 կտոր գիրք, իսկ ընթերցողների թիվը տարեկան մոտ 3500 է: 2013 թվականին՝ հանրային գրադարանի կարգավիճակ ստանալուց հետո, քաղաքային գրադարանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից համալրվել է նոր գույքով՝ համակարգիչներով, պատճենահանման սարքով, գրապահարաններով ու աթոռներով: Թարմացվել է նաև գրականությունը: 2014թ. գրադարանն ստացել է 137 կտոր գիրք: 

«Համապատասխան ֆինանասավորում չունենք գրադարանը նոր գրականությամբ համալրելու համար: Ունենք մասնագիտակա ն և մանկական գրականության խնդիր: Նվիրատվություն, ճիշտ է, շատ է լինում, սակայն նվիրում են այն գրքեը, որ գրադարանում արդեն կան»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց գրադարանի տնօրեն Անահիտ Խաչատրյանը՝ հույս հայտնլով, որ նախարարի օգնությամբ հարցին լուծում կտրվի:

Հասմիկ Պողոսյանը կարևորեց մանկական սրահի ստեղծումը՝ խոստանալով հետամուտ լինել նաև գրադարանի աշխատակացիների՝ սոցփաթեթում ներգավելու խնդրանքին:

«Կառավարությունն այժմ քննարկվում է սոցփաթեթների հարցը: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արդեն սկսվել է կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու գործընթացը: Իսկ աշխատավարձերի բարձրացման և ֆինանասական մյուս խնդիրները լուծելու համար էլ պետք է ծրագրեր մշակվեն»,- գրադարանի աշխատակիցներին ասաց Պողոսյանը:

Նախարարը եղավ նաև Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում, ծաղիկներ դրեց Համո Սահյանի 2004 թվականին կանգնեցված  հուշարձանի առջև, որ ստեղծել է սիսիանցի հայտնի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը:

«Աշխարհից կտրված», սակայն մաքրությամբ և մեղմ բնությամբ առանձնացող Սիսիանում կա 12 արտադպրոցական հաստատություն: Այցի ընթացքում նախարարը նկատեց, որ դրանց մեծ մասը հիմնանորոգման կարիք ունի: «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը մասնավորապես ունի ջեռուցման խնդիր: 

«Ցանկալի կլիներ, որ ունենայինք փողային գործիքներ համապատասխան նագախումբ կազմելու համար: Շատ են դիմում շեփորի և կլարնետի համար, երկու աղջնակ ցանկություն է հայտնել սաքսոֆոն նվագել սովորել: Մեր դաշնամուրները ձեռք են բերվել դեռևս 1961 թվակա նին»,- նախարարին ներկայացրեց դպրոցի տնօրեն Ռուբիկ Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ դպրոցում սովորում է 180 երեխա՝ 13-ը պետպատվերով: Այն ունի դուդուկի, կլարնետի, ակորդեոնի, դաշնամուրի, ջութակի, քանոնի և վոկալ բաժիններ:

Իսկ Գեղարվեստի դպրոցում սիսիանցի շնորհաշատ մանուկները սովորում են են գծանկար, գեղանկար, գունանկարչություն, ժայռապատկերային արվեստի դասեր անցնում հայտնի սիսիանցի արվեստագետ Աշոտ Ավագյանի մոտ, ով, ելակետ ընդունելով տարածքի մշակութային տարբեր շրջանների ժառանգությունը՝ սկսած ժայռապատկերներից մինչև միջնադարյան պատկերագրություն, իր ստեղծագործություններում մշտապես կոնցեպտուալ մտածողությամբ աշխարհընկալման նոր եզրեր է որոնում՝ ժամանակակից արվեստի տեխնոլոգիաների կիրառմամբ դրանք արտահայտելով նեոլիթյան ծիսակարգի գեղանկարչական և պե րֆորմանսային դրսևորումներով: Արվեստագետի գործերը հիմնականում վաճառվում են արտասահմանում: Վերջերս նրա աշխատանքները ցուցադրվել են Բեյրությում և Գերմանիայում:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025