Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Գերման Ստերլիգովը

Society

Ռուս գործարար Գերման Ստերլիգովին ձերբակալել են  Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Երեւան-Մոսկվա ինքնաթիռի վայրէջքից րոպեներ անց:

Ինչպես հաղորդում է BBC-ին, գործարարի ձերբակալման վերաբերյալ լուրը ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը: Նախնական տեղեկություններով` գործարարին ձերբակալել են մաքսային ծառայության աշխատակիցները` ՌԴ-ի սահմանը հատելիս:

«Այսօր երեկոյան ժամը 5-ին նա Երեւանից ժամանել է Մոսկվա եւ պետական սահմանը հատելիս նրան ձերբակալել են: Ամենայն հավանականությամբ` գործարարի ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հետ»,- հայտնել է փաստաբանը:

Բաքվի Նասիմիի շրջանի դատարանը հուլիսի 28-ին «Գերման Ստերլիգովի ընկերությունների խմբի» տնօրենների խորհրդի նախագահ Գերման Ստերլիգովի եւ մյուսների դեմ դատական գործ է հարուցել «պետության դեմ հրապարկային կոչեր հնչեցնելու» եւ «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքներով: Դատարանը ռուսաստանցի հայտնի մեծահարուստ գործարար Գերման Ստերլիգովին «ձերբակալելու» որոշում է ընդունել, ինչի հետ կապված նրա նկատմամբ «միջազգային որոնում» է հայտարարվել: Նշվում էր, որ ներկայում Գերման Ստերլիգովին «բերման ենթարկելու» եւ հետաքննություն սկսելու համար Ինտերպոլի Ադրբեջանի ազգային բյուրոն «անհրաժեշտ հետաքննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ» է անցկացնում:

«ՎԿոնտակտե» սոցցանցի իր պաշտոնական էջում մեկնաբանելով Ադրբեջանում իր դեմ քերական գործ հարուցվելու մասին լուրը՝ Ստերլիգովը նշել էր, որ այդպես է ադրբեջանական կողմն արձագանքել ռուսաստանցի, հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ խաղաղ կլոր սեղան անցկացնելու մասին իր առաջարկին: «Նշանակում է` վախենում են պատմականորեն Ղարաբաղի պատկանելության մասին թեմայի փաստերով բաց քննարկումից: Հայերը չեն վախենում բաց քննարկումից,ռուսները չեն վախենում: Իսկ ադրբեջանցիների մոտ հիսթերիա եւ սպառանալիքներ են: Ի՞նչ կարող&nbs p;է դա նշանակել»,- նշել էր նա:

Մոսկվայից Շուշի վերադարձած Ստերլիգովը դիմել էր ադրբեջանցիներին, «որպեսզի եւս մեկ անգամ հրապարակորեն հաստատվի անվիճելի եւ բացարձակ պատմական ճշմարտությունը. Ղարաբաղը վաղնջական հայկական հող է»: «Առանց բացառության բոլոր հնամյա տարեգրությունները, պահպանված քարտեզները, հին գերեզմանոցները եւ գերեզմանները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը հնամենի հայկական հողերի մաս է»,- հայտարարել է Ստերլիգովը:

«Լենտա.ռու» կայքին տված հարցազրույցում Ստերլիգովը մեկնաբանել է իր ԼՂՀ տեղափոխվելու պատճառները. «Այստեղ շատ գեղեցիկ է, ինչպես քաղցրաբույր այգում, եւ շատ ջրային պաշարներ կան: Բայց գլխավորը` այստեղ զարմանալի ժողովուրդ է, որը պահպանել է իր ավանդույթները եւ հաղթել է պատերազմում՝ մեծ Ադրբեջանի հետ: Եւ այստեղ բացարձակապես հանցագովորություն չկա»:

Ինչպես ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտնել էր Ստելիգովի օգնական Պոլինա Սիրոտան, գործարարը 2015 թվականի հուլիսի 4-ին ընտանիքով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ադրբեջանի ԱԳՆ այն հայտարարությանը, որ «առանց Բաքվի թույլտվության ԼՂ մեկնելու համար» Գերման Ստերլիգովը հայտնվել է ադրբեջանական տխրահռչակ «սեւ ցուցակում», գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովն ասել էր, որ նա այդ քայլին գնացել է միանգամայն գիտակցված եւ հավելել. «Կարծում եմ, դա նրա համար միեւնույն է»:

Մեկնաբանելով զրպարտության մեղադրանքով Ռուսատանում իր եւ իր փաստաբանի դեմ բացված քրեական գործով տեղեկատվությունը, Ստերլիգովը հայտարարել էր, որ ինքը «թքած ունի Ադրբեջանից եւ Իսրայելից սադրիչների ապարդյուն ճիգերի վրա, որոնք փորձում են օգտագործել իրավաբանական մեխանիզմներ եւ թույլ չտալ իրեն վերադառնալ ԼՂՀ:

Ռուսաստանում Ստերլիգովի դեմ մասնավոր բնույթի քրեական գործը հարուցվել է Իսրայելի բնակչուհի Միլանա Գորենշտեյնի կողմից այն հիմնավորումով, որ, իբր, գործարարը «վիրավորել» է նրա անձը: Նա նաեւ Մոսկվայի փաստաբանների պալատին խնդրել է կարգավիճակից զրկել Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովին: Այդ դատական գործի մասին հայտնի դառնալուց հետո հուլիսի սկզբին Մոսկվայում եղած ժամանակ իրավապահ մարմինները չեն հետաքրքրվել Ստերլիգովի անձով:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine