Ավստրիական գազային հսկան Թուրքիայի դեմ դիմում է ներկայացրել Համաշխարհային բանկի արբիտրաժային դատարան
International newsԱրևելյան և Կենտրոնական Եվրոպայի ամենախոշոր նավթային և գազային ընկերություններից մեկը` ավստրիական OMV-ն, դիմում է ներկայացրել Համաշխարհային բանկի արբիտրաժային դատարան ընդդեմ Թուրքիայի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի:
Ինչպես հաղորդում է latino.foxnews.com-ը, ավստրիական ընկերությունը ներկայացրած դիմումի մեջ իր բողոքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Թուրքիան, ի սկզբանե կողմ լինելով Nabucco նախագծին, որն ադրբեջանական գազը տեղափոխելու էր Եվրոպա` նվազեցնելով կախումը ռուսական վառելիքից, 2015 թվականի մայիսին համաձայնվել էր Ռուսաստանի հետ այլընտրանքային գազատարի` «Թուրքական հոսք»-ի շինարարության հարցում: Ավստրիական կողմն, այդպիսով, զգալի կորուստներ է կրել Nabucco ծրագրում արած ներդրումների պատճառով:
Ռուսաստանի «Հարավային հոսք» խողովակաշարին այլընտրանք համարվող «Նաբուկո» խողովակաշարը Ռուսաստանի հզոր դիմադրության եւ այն լցնելու համար բավարար գազ չգտնվելու պատճառով Եվրահանձնաժողովի կողմից պաշտոնապես չեղյալ է համարվել 2013 թվականին:
Ադրբեջանն իր գազը Եվրոպա փոխադրելու համար Թուրքիայի հետ համաձայնության եկավ Անդրանատոլիական եւ Անդրադրիատիկ (TANAP+TAP) գազային նախագծերի իրականացման հարցում: Սակայն 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում հայտատրարեց, որո դադարեցնում են «Հարավային հոսք» նախագիծը, եւ դրա փոխարեն Ռուսաստանից մինչեւ Հունաստանի սահման նույն հզրությամբ «Թուրքական հոսք» կոչված գազատար խողովակաշար կանցկացնեն, ինչը փոխեց բոլոր խաղաքարտերը տարածաշրջանի էներգետիկական քարտեզում: