Պաշտոնական. Չիչարիտոն տեղափոխվեց «Բայեր» (լուսանկար)
Sport«Բայերը» պաշտոնապես հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսի տեղափոխության մասին: 27-ամյա Չիչարիտոն գերմանական ակումբի հետ մինչև 2018 թվական նախատեսված պայմանագիր է կնքել:

Հիշեցնենք, որ Չիչարիտոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2010 թվականին, «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 157 խաղի, խփել է 59 գոլ, իսկ նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»: