Սիմոն Պոուլսենը չի մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ խաղին
SportՖուտբոլի Դանիայի հավաքականի առանցքային պաշտպան Սիմոն Պոուլսենը մարզման ժամանակ վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ «Եվրո-2016»-ի ընտրական հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Պոուլսենի փոխարեն Դանիայի ընտրանի է հրավիրվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի 19-ամյա պաշտպան Անդրեաս Կրիստենսենը:
Միաժամանակ, հարցականի տակ է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի և դանիացիների առաջատար Քրիստիան Էրիկսենի մասնակցությունը սեպտեմբերի 7-ի մրցավեճին, քանի որ նա դեռևս ապաքինվում է վնասվածքից, թեև այն այդքան էլ լուրջ չէ:
Հայաստան - Դանիա հանդիպմումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանում: Այս թիմերի առաջին խաղում դանիացիներն առավելության էին հասել 2:1 հաշվով: