Քլինթոնին մերկացրել են Պետդեպարտամենտում աշխատելիս ընկերոջ խորհուրդներն օգտագործելու մեջ
International newsԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել Է Հիլարի Քլինթոնի նամակների հերթական չափաբաժինը, որոնք նա գրել Է պետական քարտուղարի պաշտոնում: Նամակագրությունից հետեւում Է, որ նրա վաղեմի ընկերներից մեկը՝ Սիդ Բլյումենթալը, քաղաքականության վրա մեծ ազդեցություն Է գործել իր խորհուրդներով, թեեւ այն պահին ոչ մի կարգի պետական պաշտոն չի զբաղեցրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Բլյումենթալը, որն անցյալում աշխատել Է որպես ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի օգնական, Հիլարին խորհուրդներ Է տվել այդ թվում ներքին քաղաքականության հարցերում: Բլյումենթալի հետ սերտ կապերը կարող են անդրադառնալ Քլինթոնի նախընտրական վարկանիշի վրա, որը ձգտում Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դառնալ Դեմոկրատական կուսակցությունից:
Նամակագրության՝ դատարանի վճռով հրապարակված հատվածը ներառում Է յոթ հազար Էջ: Քլինթոնի 150 նամակները նրա մասնավոր սերվերից ճանաչվել են գաղտնի եւ կհրապարակվեն խմբագրումից հետո: