Սուրեն Չախալյանը և «Ուլիս»-ը դադարեցրել են համագործակցությունը
SportՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Միկայից» 0։2 հաշվով կրած պարտությունից հետո «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարության հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, կողմերը որոշել են դադարեցնել համագործակցությունը: Սուրեն Չախալյանի հետ թիմից հեռացել է նաև մարզիչ Վարազդատ Ավետիսյանը:
Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Սիմոնյանը, ում գլխավորությամբ էլ «Ուլիսն» անցկացնում է մարզումները: