«Գանձասար Կապան»-ի կիսապաշտպանը հրավիրվել է Զամբիայի ազգային հավաքական
Sport«Գանձասար Կապան»-ի 20-ամյա եզրային հարձակվող Լուբամբու Մուսոնդան հրավիրվել է Զամբիայի ազգային հավաքական, որը պատրասվում է Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի Քենիայի և Գաբոնի հետ հանդիպումներին:
Այդ մասին տեղեկացրին կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունից:
Մուսոնդան Զամբիայի ազգային հավաքականի կազմում արդեն հասցրել է անցկացնել 4 հանդիպում և Ճապոնիայի ազգային ընտրանու հետ խաղում (4:3) կարողացել է գոլի հեղինակ դառնալ:
Մուսոնդան այս ամռանն է տեղափոխվել կապանյան թիմ և մասնակցել Բարձրագույն խմբի մեկնարկային 5 տուրերին: