Խադիջա Իսմայիլովան դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման
International newsԾանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հրապարակվել է հայտնի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովայի դեմ հարուցված գործով կայացված վճիռը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Իսմայիլովան դատապարտվել է 7 տարի և 6 ամվս ազատազրկման` զրկվելով 3 տարի ղեկավար պաշտոն վարելու իրավունքից:
Դատարանն Իսմայիլովային անմեղ է ճանաչել 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդում)` նշելով, որ այս առումով չկան բավարար ապացույցներ: