Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էրդողանն ուղիներ է փնտրում Գյուլենի հետ հաշտվելու համար

International news

Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 13 տարի հետո միանձնյա կառավարություն կազմելու հնարավորությունը կորցրած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որին չի հաջողվել նաեւ կոալիցիոն կառավարություն ձեւավորել խորհրդարան անցած ըննդիմադիր կուսակցությունների հետ, ուղիներ է որոնում նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ ընտրություններում խորհրդարանում իր համար անհրա ժեշտ մեծամասնություն ապահովելու համար:

Ինչպես հաղորդում են վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ԱԶԿ-ն ծրագրել է ընտրություններից առաջ դաշինք կազմել արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետ` մոտ հարաբերությունների մեջ գտնվելով հայտնի նախկին վարչապետ Նեջմեդդին Էրբաքանի «Սաադեթ» (Երջանկություն) կուսակցության հետ:

Ըստ թուրքական մամուլի` եթե երկու կուսակցությունների մերձենալու մասին լուրերը ճշմարիտ են, ապա դա խոսում է այն մասին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասնելու համար Էրդողանը պատրաստ է անգամ հաշտության գնալ Գյուլենի հետ, ում նա դեռ 2013 թվականի դեկտեմբերին իր թիվ մեկ թշնամի էր հայտարարել:

Նշվում է, որ եթե անգամ նման դաշինք չստեղծվի, ապա մամուլում հրապարակված այդ լուրը կարող է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին ուղղված հաշտության ուղերձ հանդիսանալ:

«Սաադեթ» կուսակցության հետ ԱԶԿ-ի միջեւ դաշինք ստեղծելու միջնորդությունը ստանձնել է «Սաադեթ»-ի նախկին առաջնորդ Ռեջաի Քութանը:

ԱԶԿ-»Սաադեթ» զույգի հետ կապված ավելի վաղ հոդված էր հրապարակել ԱԶԿ-ին մոտ կանգնած թուրքական «Վահդեթ» (Եզակիություն) թերթը, որտեղ նշել է, որ կողմերի միջեւ դաշինք ստեղծվելու վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի «Սաադեթ»-ի ներկայիս առաջնորդ Օղուզխան Ասիլթուրքը:

Ընտրություններից առաջ ԱԶԿ-ի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներում «Սաադեթ» կուսակցության հասցեին բազմաթիվ մեղադրանքներ էին հնչեցվել առ այն, որ այդ կուսակցության մարդիկ «զուգահեռ պետություն» ստեղծվելու մեջ մեղադրվող Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդներն են: Սակայն այն պատճառով, որ գործընթացները չգնացին ԱԶԿ-ի ծրագրած սցենարով, հունիսի 7-ին միանձնյա իշխանություն ստանալու շանսը կորցրած Էրդողանը, ով չի ցանկանում կիսել իշխանությունը որեւէ այլ կուսակցության հետ, ամենայն հավանականությամբ, «Սաադեթ»-ը համարում է իր միակ փրկութ յունը, որի հիմնադիր Նեջմեդդին Էրբաքանին ընդունում է որպես քաղաքականության իր առաջին ուսուցիչ:

Ըստ թուրքական մամուլի` օգոստոսի 27-ին «Սաադեթ»-ի վարչական խորհրդի գաղտնի հավաքը կապված է եղել հենց այս հարցի հետ:

Էրդողանը հույս ունի, որ դաշինքի գնալով «Սաադեթ»-ի հետ, կկարողանա նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում միանձնյա իշխանություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատագամավորական մանդատներ ձեռք բերել իշխող ԱԶԿ-ի համար:

2013 թվականի դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում` այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են «տապալել իր կառավարությունը»: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine