ԱՄՆ-ում սկսել են հագուստ վաճառել Քանյե Ուեսթի քարոզչական խորհրդանշաններով
International newsԱՄՆ-ում սկսել են հագուստ վաճառել ռեփեր Քանյե Ուեսթին աջակցելու խորհրդանշաններով, որը հայտարարել Է նախագահ դառնալու մտադրության մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:
Մարզաշապիկները, տոլստովկաները, կրծքանշանները եւ պլակատները հայտնվել են Etsy կայքում, որը մասնագիտացած Է ձեռքով պատրաստված ապրանքների վաճառքի բնագավառում: Հագուստի վրա տպագրված են կարգախոսներ ռեփերի մականունով (Yeezy). «Yeezy for President», «Yes, we Kan» եւ «Yeezus 2020»: Մարզաշապիկի միջին գինը 20 դոլար Է:
2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու իր ցանկության մասին ռեփերը հայտարարել Է օգոստոսի վերջին MTV Video Music Awards մրցանակի հանձնման ժամանակ: Երաժշտի հայտարարությանն արձագանքել են Վաշինգտոնում: «Հետաքրքիր Է՝ նա ինչ նախընտրական կարգախոս Է կարելու իր գլխարկի վրա»,- մեկնաբանել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: