Իրաքում 18 թուրք բանվոր է առևանգվել
International newsԻրաքում առևանգվել են պայմանագրային աշխատանքներ իրականացնող 18 թուրք բանվորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Նա տեղեկացրել է, որ ներկայում թուրքական իշխանություններն ակտիվ քննարկումներ են տանում Իրաքի գործընկերների հետ: «Իրաքի իշխանությունները դեռևս տեղեկություն չունեն այն մասին, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել և ում կողմից է իրականացվել»,-հայտնել է Թուրքիայի փոխվարչապետը: