ԵՄ-ում գործի Է դրվել «Արեւելյան գործընկերության» երկրներում հանրակցության քաղաքականության լուսաբանման խումբը
International newsԵվրամիությունն սկսել Է «Արեւելյան գործընկերության» երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) հանրակցության քաղաքականության լուսաբանման հարցում տեղեկատվության խեղաթյուրմանը հակազդելու աշխատանքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունում:
«Եվրամիության մարտի գագաթնաժողովի եզրակացություններին համապատասխան. Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության շրջանակներում ստեղծվել Է ռազմավարական հաղորդակցման նպատակային խումբ, որը կողմնորոշված Է «Արեւելյան գործընկերության» երկրներում Եվրամիության քաղաքականության լուսաբանմանը: Խումբը լիովին գործում Է այս ամսից»,- հաղորդել են ծառայությունում:
Խմբի մեջ մտնում են շուրջ 10 աշխատակիցներ Եվրամիության ինստիտուտներից, ինչպես նաեւ փորձագետներ հանրակցության անդամ երկրներից:
«Նպատակային խումբն իրականացնում Է զանգվածային լրատվամիջոցների մոնիթորինգ եւ կաշխատի զանգվածային լրատավամիջոցներում հաղորդակցական նյութերի եւ արշավների զարգացման վրա, որոնք նպատակամղված են տարածաշրջանում ԵՄ-ի քաղաքացանության պարզաբանմանը»,- նշել են գերատեսչությունում՝ հավելելով, որ «ռազմավարական հաղորդակցությունների ակտիվացման ջանքերը կձեռնարկվեն Եվրամիության ինստիտուտների, հանրակցության անդամ պետությունների, միջազգային գործընկերների եւ անկախ մասնակիցների հետ սերտ համակարգմամբ»: