Yerevan, 13.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փորձ է արվում բացառել ետնաբեմում ընթացող գործընթացները

Politics

Orer.am-ը սահմանադրական բարեփոխումների քննարկումների շրջանակներում շարունակում է ներկայացնել բարեփոխումներին թե կողմ, թե դեմ կարծիքները: Ուրախ կլինենք ներկայացնել ցանկացած մասնագիտական կարծիք, որը կարող է առաջիկա հանրաքվեից առաջ լույս սփռել ներկայացվող նախագծի բոլոր նրբերանգների վրա... 

Վերջին ժամանակներս լայն քննարկումների կիզակետում է սահմանադրության նախագծով ներկայացված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու և անհրաժեշտության դեպքում երկրի օրենսդիր մարմինը երկփուլ ընտրությունների միջոցով իրականացնելու առաջարկները:

Հասարակության այն հատվածը, որը թերահավատորեն է մոտենում երկրում նախաձեռնվող ցանկացած բարեփոխումների, այդ թվում և սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, քաղաքական մեծամասնություն ձևավորելու պահանջի հիմքում տեսնում է «իշխանափոխությունը բացառելու» քողարկված մտադրություն:

Իսկ մինչ օրս Ազգային ժողովում չե˚նք ունեցել քաղաքական մեծամասնություն, և արդյո՞ք այն չի ձևավորվել հենց գործող իշխանության դեմ «պայքարելու» նպատակով մեր քվեն ստացած քաղաքական ուժերի աջակցությամբ՝ ընտրություններից հետո իրենց ձեռնտու կոալիցիաներ ձևավորելու միջոցով, որոնք մինչ այդ պահը հանդես են եկել ընդդիմադիր, չեզոք, կենտրոնամետ կամ այլ հակաիշխանական դիրքերից:

Արդյո˚ք այս առումով գործող սահմանադրությունը այս առումով ավելի ընդունելի է, քան առաջարկվում է նոր նախագծով:

Գործող սահմանադրությամբ քաղաքական մեծամասնություն ձևավորելու հնարավորությունը վերապահված է ընտրված քաղաքական ուժերին, առանց որևէ բացառության, որոնք ազատ են միմյանց հետ կոալիցիաներ կազմելու միջոցով իրենց քաղաքական ռազմավարությունը փոփոխելու հարցում: Իսկ արդյո˚ք սա չի խեղաթյուրում անմիջական ժողովրդավարություն ինստիտուտի բովանդակությունը: Ստացվում է, որ ընտրողն իր ձայնը վստահում է իր մոտեցումներն ու քաղաքական հայացքները կիսող որևէ ուժի՝ ակնկալելով նրա միջոցով իր գաղափարների ներկայացումը երկրի օրենսդիր մարմնում, մինչդեռ օրենսդիր մարմնում հայտնվելուց հետո արդեն նույն այդ քաղաքական ուժը կամ այդ կուսակցությունում միաձնյա որոշումներ ընդունող անձը քաղաքական ետնաբեմում, որոշակի պաշտոնների հավակնելու ակնկալիքով, կոալիցիա է ձևավորում ընտրողի համար անընդունելի քաղաքական ուժերի հետ, որի արդյունքում փաստացի ամբողջությամբ խեղաթյուրվում է անմիջական ժողովրդավարության էությունը:

Սահմանադրության նախագծով փորձ է արվում բացառել ետնաբեմում ընթացող գործընթացներն ու հնարավորինս ապահովել ժողովրդի իրական ներգրավվածությունը երկրի կառավարմանը:

Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով կայուն քաղաքական մեծամասնություն չապահովվելու դեպքում նախագիծը պարտադիր է համարում դաշինքների ձևավորումը նախքան ընտրությունների երկրորդ փուլի իրականացումը՝ ծրագրի պարտադիր ներկայացմամբ: Այսպիսով, ընտրողն ունենում է հնարավորություն նախապես «բացահայտելու» այն քաղաքական ուժին, որի միջոցով ակնկալում է ապահովել իր ներկայացվածությունը Ազգային ժողովում:

Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացությամբ դեմ չլինելով խորհրդարանում կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու գաղափարին, այնուամենայնիվ գտել է, որ կայուն քաղաքական մեծամասնություն ձեւավորելու հնարավորությունը պետք է վերապահել ընտրված քաղաքական ուժերին:

Վենետիկի հանձնաժողովը վստահաբար հաշվի չի առել այն փաստը, որ մեր երկրում քաղաքական ուժերի հիմնական մասի համար կարևորվում են կուսակցական գաղափարախոսությունները, կայունությունն ու կուսակցական հեղինակությունը, այլ կուսակցական անդամների ներանձնային խնդիրները, դրանց առաջնորդների՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու ամբիցիաների բավարարումը, ուստի ընտրություններից հետո կոալիցիաներ ձևավորելու հնարավորության անարդյունավետությունը ժամանակով փորձարկված է և ապացուցված է:

Այսպես, անցյալի փորձը ցույց է տալիս, որ ընդդիմադիր կեցվածքով Օրինաց երկիր կուսակցությունը դեռևս Ազգային ժողովի 2008 թվականի ընտրություններում ընտրողների քվեն ստանալուց հետո կոալիցիայի կազմելու միջոցով, ամբողջությամբ ընդունեց այն քաղաքական երանգը, ինչն այդ պահին պահանջվում էր որոշ քաղաքական պաշտոններ ստանալու համար:

Այսպիսով, քաղաքական դեմք չունեցող և քաղաքական պահանջվող երանգն ընդունելու պատրաստ քաղաքական ուժերն, իհարկե, կփորձեն իրենց առարկայազուրկ մեկնաբանություններով ապակողմնորոշել բնակչության, ձախողել երկրում նախաձեռնվող սահմանադրական բարեփոխումները, որպեսզի շարունակեն օգտվել ներկայիս սահմանադրությամբ իրենց ընձեռնված ցանկացած պահի անհրաժեշտ քաղաքական երանգներ ձեռք բերելու և իրենց անձնական բարեկցությունն ի հաշիվ ժողովրդի կողմից ստացված քվեների ապահովելու սահմանադրական լայն հնարավորությունից:

Նախագծով առաջարկվող մոդելն ապահովում է քաղաքական թափանցիկությունը, բարձրացնում ընտրված կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների մոտ քաղաքական պատասխանատվութան զգացումը, հնարավորինս բացառում ընտրողներին խաբելու հնարավորությունն ու քվեների անարդյունավետ բաշխումը:

Անդրանիկ Բարսեղյան

Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025