Խորտակվել է Թուրքիան ապօրինի լքել ցանկացող սիրիացի փախստականների նավը
International newsԽորտակվել է ապօրինի ճանապարհով Թուրքիայից Հունաստանի Կոս կղզի անցնել ցանկացող 16 սիրիացի փախստականի նավը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Բոդրումում:
Նավի ուղևորներից 7-ը զոհվել են, 4-ը կարողացել են փրկվել, իսկ 5-ը համարվում են անհայտ կորած: Ջրափրկարարները շարունակում են որոնումները: Անհայտ կորածներին փրկելու նպատակով որոնողական աշխատանքներ են իրականացվում նաև օդից:
Նույն հատվածում տեղի է ունեցել ևս մեկ դժբախտ պատահար. Բոդրումում խորտակվել է Հունաստան անցնել ցանկացող մեկ այլ նավ: 4 մարդ, որոնցից 3-ը երեխաներ են, իսկ մեկը կին, զոհվել են: Նույն նավում գտնվող ևս երկու մարդ, ովքեր կրել են փրկարարական բաճկոններ, կարողացել են փրկվել: