ՀՀ երիտասարդական հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ «Ուլիս»-ի նկատմամբ
SportՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ավարտվեց Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և «Ուլիսի» միջև ստուգողական հանդիպումը:
Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց 4:1 հաշվով:
2 գոլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը, մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Արշակյանը և Պետրոս Ավետիսյանը:
ՀՀ երիտասարդական ընտրանին պատրաստվում է սեպտեմբերի 8-ին կայանալիք Եվրո-2017-ի ընտրական փուլի Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը: